ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսներին կազմել է 9 միլիարդ 173 միլիոն դոլար։
Դրա մասին Ազգային ժողովում հոկտեմբերի 31-ին 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Դա, ըստ նրա, երկու անգամ ավելի է, քան 2023 թվականին:
«Միևնույն ժամանակ, Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը կազմել է 2 միլիարդ 52 միլիոն դոլարից փոքր-ինչ ավելի, իսկ ներմուծումը` ավելի քան 7,1 միլիարդ դոլար»,-նշել է Պապոյանը։



























