Ստամբուլում, դեկտեմբերի 7-ին, ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են ադրբեջանցի իրավապաշտպան Ինթիգամ Ալիեւին եւ արտաքսել իր հայրենիք:
«Ես ոչ մի փաստաթուղթ չեմ ստացել ձերբակալման կամ արտաքսման վերաբերյալ: Նրանք հրաժարվեցին ինձ փաստաթուղթ ներկայացնել»,- հայտարարել է Ալիեւը` APA-ին տված հարցազրույցում: Նա նաեւ պնդել է, որ Ստամբուլի օդանավակայանի օտարերկրյա քաղաքացիների հետ աշխատանքի բաժնի աշխատակիցներն իրեն ծեծել են եւ վիրավորել:
«Նրանք ինձ ձեռնաշղթաներ հագցրեցին եւ տարան ոստիկանների սենյակ: Այնտեղ էլ հենց ծեծեցին: Ներկայումս գլխիս, ականջներիս ու շրթունքներիս վրա ծեծի հետքեր կան: Ես Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցած հետ կապված դատարան կդիմեմ»,- ասել է իրավապաշտպանը:




























