Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունը 2024 թվականի սկզբից ավելացել է 26,274 միլիարդ դոլարով՝ ըստ Bloomberg Billionaires Index-ի, որը, մասնավորապես, հաշվարկվում է ընկերության բաժնետոմսերի արժեքի հիման վրա։
Ըստ Bloomberg Billionaires Index-ի՝ տարեսկզբից ՆԼՄԿ-ի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Լիսինը վաստակել է 4,81 մլրդ դոլար, նրա կարողությունն աճել է մինչև 28,8 մլրդ դոլարով, իսկ «Սեվերստալ»-ի հիմնադիր Ալեքսեյ Մորդաշովի կարողությունն աճել է 4,75 մլրդ դոլարով՝ մինչև 25,6 միլիարդ դոլար։ Միաժամանակ, «Եվրաքիմ»-ի և ՍՈՒԵԿ-ի համահիմնադիր Անդրեյ Մելնիչենկոն վաստակել է 4,2 միլիարդ դոլար՝ իր կարողությունը հասցնելով 23 միլիարդ դոլարի։
Ամենամեծ վնասները կրել է Ռուսաստանում երկաթի հանքաքար արտադրող խոշորագույն ընկերության՝ «Մետալոինվեստ»-ի բաժնետեր Ալիշեր Ուսմանովը, որի կարողությունը նվազել է 6,46 միլիարդ դոլարով՝ հասնելով 14,6 միլիարդ դոլարի։
2012 թվականի մարտից գործակալությունը հրապարակում է Bloomberg Billionaires Index-ը, որը ներառում է տեղեկատվություն մոլորակի 500 ամենահարուստ մարդկանց կարողության մասին։
Ամենահարուստ ռուսների կարողությունն 26 մլրդ դոլարով ավելացել է. Bloomberg

Հասանելի է
русскийՏեղադրություն



























