Հայտնի կոմպոզիտոր Ռայմոնդ Պաուլսը սնանկացել է, կորցնելով ավելի քան մեկ մլն դոլար: Լատվիական բանկը, որտեղ մաեստրոն պահում էր իր խնայողությունները, սնանկացել է:

75-ամյա կոմպոզիտորը մեկ ժամում կորցրել է 1,4 մլն դոլար: Նա իր խնայողությունները պահում էր երեք արժույթով` դոլարով, եվրոյով ու լատով: Լատվիական օրենսդրության համաձայն, Պաուլսին կփոխհատուցեն շատ համեստ մի գումարով` 100 հազար եվրո:

Ի լրումն այս ամենի, Ռայմոնդ Պաուլսը լուրջ առողջական խնդիրներ ունի: Վերջերս նա սրտի վիրահատության է ենթարկվել, որը հաջող է անցել, բայց բժիշկները խորհուրդ են տվել ձեռնպահ մնալ աշխատանքից, գրում է Dni.ru-ն:

Պաուլսը նույնիսկ հրաժարվել է հանդես գալ Կրեմլում Իլյա Ռեզնիկի հոբելյանական երեկոյին: