ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ, հանրապետական Նիկի Հեյլին, որը մի քանի ամիս առաջ պայքարում էր ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ, պատասխանել է նրա հրապարակային հայտարարությանն այն մասին, որ ինքը չի միանալու նրա վարչակազմին։
Պատասխանելով նույնքան հրապարակային ձևաչափով՝ Հեյլին գրել է, որ նրան «մեծ հաջողություն» է մաղթում։
«Ես հպարտ էի, որ աշխատել եմ նախագահ Թրամփի հետ՝ պաշտպանելով Ամերիկան ՄԱԿ-ում: Մաղթում եմ նրան և բոլոր նրանց, ովքեր ծառայում են, մեծ հաջողություն՝ առաջիկա չորս տարիների ընթացքում մեզ դեպի ավելի ուժեղ և անվտանգ Ամերիկա տանելու գործում», - նշել է նա:
Ավելի վաղ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Նիկի Հեյլին չի հրավիրվի միանալու իր վարչակազմին։




























