Ֆինանսների նախարար Դարեն Ջոնսը ВВС-ին տված հարցազրույցում հրաժարվել է ասել, թե երբ է Մեծ Բրիտանիան իր ՀՆԱ-ի 2,5%-ը ծախսելու պաշտպանության վրա՝ զգուշացնելով, որ այդ խոստումը կարող է կապված լինել պետական ​​հատվածում փոխզիջումների հետ:

Ջոնսը կիրակի օրը հրաժարվել է ասել, թե արդյոք կառավարությունը կհասնի իր նպատակին մինչև գործող խորհրդարանի ժամկետի ավարտը՝ 2029 թվականը:

Ավելի վաղ պահպանողական ստվերային արտաքին գործերի նախարար Փրիթի Փաթելը հայտարարել էր, որ «չափազանց կարևոր է, որ այս կառավարությունը հիմա սկսի ազդանշաններ տալ», թե ինչպես պետք է կատարի ծախսային պարտավորությունները:

Լեյբորիստները 2024 թվականի մանիֆեստում խոստացել են «նախանշել պաշտպանությանը ՀՆԱ-ի 2,5%-ը ծախսելու ուղին», իսկ կանցլեր Ռեյչել Ռիվզը հոկտեմբերին բյուջեի քննարկմանը խոստացել էր դա անել «առաջիկա ֆինանսական միջոցառման ժամանակ»:

Նա նաև հայտարարել էր հաջորդ տարի Պաշտպանության նախարարության բյուջեի ընդհանուր ավելացման մասին 2,9 միլիարդ ֆունտ ստեռլինգով, որպեսզիՄեծ Բրիտանիան «հարմարավետորեն մեծացնի ՆԱՏՕ-ի առաջ իր պարտավորությունները» և խոստացել տարեկան 3 միլիարդ ֆունտ ստեռլինգ ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային «այնքան ժամանակ, որքան կիևին կպահանջվի» ռուսաստանյան զորքերը հետ մղելու համար։

Սակայն, ըստ Ջոնսի, կառավարությունն ամսաթիվ չի նշել երկու պատճառով։

«Առաջին հերթին մենք պետք է իրականացնեինք պաշտպանության ռազմավարական վերանայում, որն այժմ ընթացքի մեջ է, զեկույցը կներկայացնենք գարնանը։ Երկրորդ, իհարկե, ինչպես բոլոր ծախսային որոշումների դեպքում, այն պետք է պայմանավորված լինի ավելի լայն ֆինանսական նկատառումներով: Ինչ վերաբերում է նրան, թե որտեղ ենք մենք այժմ. մենք որպես երկիր ծախսում ենք ՀՆԱ-ի 2,3%-ը պաշտպանության վրա, անցյալ շաբաթ կանցլերը բյուջեն ավելացրեց մոտ 3 միլիարդ ֆունտով, իսկ պաշտպանության նախարար Ջոն Հելին և փորձագետները կզեկուցեն իրենց ռազմավարական պաշտպանության ռազմավարության մասին: Մենք դա կվերանայենք գարնանը»,- ասել է նա BBC-ին տված հարցազրույցում:

Հարցին, թե արդյոք կառավարությունը մինչև 2029-ը կհասնի իր նպատակներին, Ջոնսը պատասխանել է․ «Այսօր չեմ պատրաստվում ձեզ ամսաթիվ ասել, քանի որ դա կախված է պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքներից, որը կորոշի ծախսերի առաջնահերթությունները»: