Շվեդիան և Բրազիլիան շաբաթ օրը ավիացիայի ոլորտում համագործակցությունն ընդլայնելու մտադրությունների համաձայնագիր են ստորագրել, որով Բրազիլիան պատրաստվում է գնել SAAB կործանիչներ, իսկ Շվեդիան՝ Embraer բեռնատար ինքնաթիռներ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Շվեդիայի կառավարությանը:
2010 թվականին Բրազիլիան պայմանագիր է կնքել շվեդական Saab պաշտպանական ընկերության հետ՝ 36 հատ JAS 39 Gripen ինքնաթիռ գնելու մասին։ Saab-ը և բրազիլական Embraer-ը սկսել են JAS ինքնաթիռների համատեղ արտադրությունը Բրազիլիայում:
«Այժմ Բրազիլիան հայտարարում է, որ նախատեսում է 25%-ով երկարաձգել JAS 39 Gripen ինքնաթիռների մատակարարման պայմանագիրը»,- ասվում է կառավարության հայտարարության մեջ։
Իր հերթին, Շվեդիան ընտրել է Embraer C-390 Millennium-ը որպես երկրի նոր ռազմատրանսպորտային ինքնաթիռ, հայտնել է Embraer-ը։
Մտադրությունների մասին համաձայնագիրը Բրազիլիայում ստորագրել են Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Ջոնսոնը և նրա բրազիլացի գործընկեր Ժոզե Մուցիոն:




























