Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերջնական համաձայնագրին մոտ լինելու մասին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Միևնույն ժամանակ, դատելով ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկություններից, Ալիևը չի մոռացել բողոքել Հայաստանի Սահմանադրությունից, ինչպես նաև մեղադրել է երկրի իշխանություններին փաստաթղթի տեքստի վերաբերյալ առաջարկությունները ձգձգելու մեջ, ինչն, ըստ նրա, «բացասական ազդեցություն է ունենումլ գործընթացի վրա»։




























