Երեքշաբթի օրը Սպիտակ տանը նախատեսված է Իսրայելի նախագահ Իցխակ Հերցոգի հանդիպումը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, հաղորդում է Իսրայելի նախագահի մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ Հորցոգն ու Բայդենը կքննարկեն Գազայի և Լիբանանի իրավիճակը:

Հաջորդ օրը Բայդենը կհանդիպի Թրամփի հետ Օվալաձև կաբինետում, ինչը կդառնա նրանց առաջին հանդիպումը ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո։