Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը դեկտեմբերի 12-ին աշխատանքային այցով կմեկնի Լեռնային Ղարաբաղի հանրապետություն:

Հանձնաժողովի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի, եւ ԼՂՀ  հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի նախագահի եւ աշխատակազմի հետ:

Համաձայն նախորդ տարի կնքված համագործակցության հուշագրի, կողմերը համագործակցում են ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում մրցակցային միջավայրի բարելավմանն ուղղված քայլերի իրականացման շուրջ:

ՏՄՊՊՀ պատվիրակության կազմում են նաեւ Հանձնաժողովի անդամ Սլավա Պետրոսյանը եւ Աշխատակազմի ղեկավար` Տիգրան Խեչոյանը: