Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի Բուդապեշտում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում՝ Մոլդովայի Հանրապետությանը վերաբերող մի շարք հայտարարությունների առնչությամբ Մոլդովայում Վրաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Դավիթ Բոչորիշվիլին այսօր կանչվել է արտաքին գործերի նախարարության կենտրոնակայան։ Դրա մասին ասված է Մոլդովայի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին տեղեկացվել է մոլդովական կողմի խոր դժգոհության մասին՝, որով Վրաստանի վարչապետն իր հրապարակային ելույթում խեղաթյուրված և անհետևողական ձևով անդրադառնում է մեր երկրում Մոլդովայի Հանրապետության եվրաինտեգրման և ընտրական գործընթացին:

Ցանկանում ենք նշել, որ Մոլդովայի Հանրապետության և Վրաստանի միջև համագործակցության և ավանդական բարեկամության հարաբերությունները, ինչպես նաև այն նպատակները, որոնք մեր պետություններից յուրաքանչյուրը հետապնդում է եվրաինտեգրման գործընթացում, պետք է գերակայեն»,-ասված է Մոլդովայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Ինչպես հաղորդում է «Интерпрессньюз»-ը՝ նոյեմբերի 7-ին, մեկնաբանելով Վրաստանի խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած խախտումները, վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ «եթե խնդիրներ էլ են եղել, դրանք եղել են Մոլդովայում»։