ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը որոշել է չմերժել Իսրայելին զենքի մատակարարումները վերջնաժամկետի նախօրեին, երբ Երուսաղեմը Գազայում հումանիտար ճգնաժամը լուծելու համար պետք է նշանակալի քայլեր ձեռնարկի:

Երկու ամերիկացի պաշտոնյաներ Axios-ին հայտնել են, որ Իսրայելը կարևոր քայլեր է ձեռնարկել ճգնաժամը կարգավորելու համար՝ միաժամանակ ընդգծելով, որ իրենք առաջիկա օրերին ակնկալում են ավելին անել:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հոկտեմբերի 13-ին նամակ է ուղարկել Իսրայելին՝ զգուշացնելով, որ Թել Ավիվը, ըստ ամենայնի, խախտում է ԱՄՆ օրենքը, որն արգելում է հարձակողական զենքի փոխանցումն այն երկրներին, որոնք հակամարտության գոտիներում արգելափակում են մարդասիրական օգնության առաքումը խաղաղ բնակչությանը։

Նամակում Իսրայելին 30 օր ժամանակ է տրվել մի շարք քայլեր ձեռնարկելու համար, որոնք կթեթևացնեն Գազայում հասունացող հումանիտար աղետը։

Այնուամենայնիվ, անցած շաբաթ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո Բայդենի վարչակազմը տեսել է, որ Իսրայելի վրա իր լծակները զգալիորեն թուլացել են՝ հաշվի առնելով, որ նորընտիր նախագահն, ամենայն հավանականությամբ, ընդամենը երկու ամսից իշխանության վերադառնալուց հետո կվերացնի Իսրայելին զենքի մատակարարման ցանկացած սահմանափակում: