Սլովակ թենիսիստուհի, դասակարգման աղյուսակում 18-րդ տեղը զբաղեցնող Դոմինիկա Ցիբուլկովան համաձայնել է բաց լուսանկարվել տեղական Novy Cas ամսագրի համար: Վերջինս թենիսիստուհուն վճարել է  100 հազար եվրո:

Թենիսիստուհին խոստովանել է, որ սկզբում նյարդայնացել է, սակայն  արդյունքը նրան «դուր է եկել»: «Հիմա, երբ տեսնում եմ արդյունքը, կարող եմ ասել, որ ինձ դուր է գալիս այն, ինչ ստացվել է: Նման նկարահանումների մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում»,- Դոմինիկայի խոսքերն է մեջբերել gotennis.ru-ն:

Ցիբուլկովան WTA մրցաշարում գրեթե ամենակարճահասակ թենիսիստուհին է համարվում ` 161 սմ հասակով, սակայն նախանձելի մարզական որակներ է դրսեւորում: