Այս շաբաթ հրաժարական տված Աբխազիայի նախկին նախագահ Ասլան Բժանիան ТАСС -ին հայտնել է, որ գտնվում է Աբխազիայի սահմաններից դուրս։
«Ես հիմա Աբխազիայում չեմ, մի քանի օրով թռչում եմ Մոսկվա»,-հայտնել է նա գործակալությանը։
Աբխազիայի խորհրդարանի պատգամավորները նոյեմբերի 19-ին ընդունել են նախագահի հրաժարականը, իսկ նույն օրը փոխնախագահ Բադրա Գունբան ստանձնել է նախագահի պարտականությունները՝ ըստ սահմանադրության։ Նոյեմբերի 20-ին Գունբան ընդունել է վարչապետ Անկվաբի հրաժարականը և Բգանբուին վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել:




























