«Թալիբան» արմատական իսլամիստական շարժումը հետ է կանչել Բեռլինում Աֆղանստանի դեսպանին և Բոննում երկրի գլխավոր հյուպատոսին։ Այս մասին գրում է AFP-ն՝ Գերմանիայի ԱԳՆ-ին հղումով։
Ըստ Der Spiegel-ի՝ դրան նախորդող շաբաթների ընթացքում «տարաձայնություններ» են առաջացել թալիբների եւ Բոննում ու Բեռլինում Աֆղանստանի ներկայացուցիչների միջև։ Գերմանիայում Աֆղանստանի դեսպան Յամա Յարին և գլխավոր հյուպատոս Սաիդ Լյութֆուլլահ Սադաթը նշանակվել են իրենց պաշտոններում մինչև թալիբների կողմից Աֆղանստանում իշխանությունը գրավելը 2021 թվականին։
Քաբուլի հայտարարության մեջ, որը փոխանցվել է գերմանացի դիվանագետներին, ասվում է, որ Բոննում և Բեռլինում աֆղան դիվանագետները «կամայական» որոշումներ են կայացրել՝ առանց արմատական իսլամիստների հետ «համակարգելու», հայտնում է DW-ն։
Այս ֆոնին թալիբները ավելի վաղ հայտարարել էին, որ վավեր չեն համարի Բեռլինում և Բոննում երկրի ներկայացուցչություններում տրված վիզաներն ու անձնագրերը: Իսլամիստները նույն կերպ են խոսել արևմտյան երկրներում մի շարք այլ դիվանագիտական ներկայացուցչությունների մասին։
Միևնույն ժամանակ, թալիբները Մյունխենում Աֆղանստանի գլխավոր հյուպատոսի դեմ բողոքներ չունեն, թեև նա նույնպես նշանակվել է այդ պաշտոնում մինչև արմատական իսլամիստների իշխանության գալը։ Ավելին, Քաբուլը փորձել է ընդլայնել Մյունխենում դիվանագիտական առաքելության աշխատանքը ներկայիս դաշնային Բավարիայից և Բադեն-Վյուրթեմբերգից մինչև Գերմանիայի այլ շրջաններ, սակայն դա հակասում է միջազգային նորմերին, գրում են լրատվամիջոցները՝ վկայակոչելով գերմանական ներկայացուցչի հայտարարությունը։ ԱԳՆ.




























