Հայտնի դերասանուհի Լինդսի Լոհանից կողոպտել են պայուսակը` բոլոր փաստաթղթերով, կլորիկ գումարով եւ դատական փաստաթղթով: Եւ այդ ամենը տեղի է ունեցել Հավայյան կղզիներում:

Ինչպես հայտնում է «Դնի.ru»-ն, այս շաբաթն այնքան էլ հաջող չի դասավորվել Լինդսիի համար: Նախ Playboy հանդեսի շապիկի համար արված լուսանկարահանումը, որտեղ նա հանդես էր գալիս Մերիլին Մոնրոյի կերպարով, հայտնվել էր ինտերնետում, ապա նրան կողոպտել են:

Հատկանշական է, որ սկանդալային գեղեցկուհին երեկույթի ժամանակ իրեն շատ լավ է պահել: Նա պայուսակը թողել էր մեքենայում, իսկ երբ վերադարձել է, այն արդեն տեղում չի եղել: Պայուսակում 10 հազար դոլար, փաստաթղթեր, քրեդիտ քարտեր եւ եղել: Փաստաթղթերը գտնվել եւ վերադարձվել են տիրուհուն, բայց 10 հազար դոլարը…

Նշենք, որ դեկտեմբերի 14-ին կայանալու է Լինդսիի գործով հերթական լսումը:  2010թ. մայիսին Լոս Անջելեսի դատարանը  պարտադրել էր դերասանուհուն պարբերաբար ալկոհոլի եւ թմրանյութի անալիզներ հանձնել: 2010թ. հուլիսին դատարանը մեղավոր ճանաչեց Լոհանին այն բանի համար, որ նա  ալկոհոլի վնասակարության մասին  7  դասախոսություն է բաց թողելեւ նրան դատապարտեց 90-օրյա կալանքի: Սակայն 14 օրից դատարանը որոշեց ժամկետից շուտ ազատել նրան` պայմանով, որ բուժման կուրս կանցնի: Մի քանի ամիս առաջ դատարանը որոշեց Լոհանին բանտ  նստեցնել պայմանական ժամկետի պայմանները խախտելու համար: Լոհանը ազատվել էր գրավի դիմաց եւ, դատարանի որոշմամբ, պարտավոր էր  մինչեւ նոյեմբերի 2-ը 16 ժամ աշխատել դիահերձարանում: