ԱՄՆ հատուկ գործողությունների կենտրոնական հրամանատարության (SOCCENT) հրամանատար, գեներալ-մայոր Ջասպեր Ջեֆերսը Բեյրութում է՝ հսկելու համար հրադադարի իրականացումը Իսրայելի եւ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջեւ, տեղեկացրել է CENTCOM-ը։
Ջեֆերսը զբաղվելու է մոնիթորինգով իր համանախագահի՝ Մերձավոր Արեւելքում բանագնաց Ամոս Հոհշթեյնի հետ, որն այդ դերը կատարելու է այնքան ժամանակ, մինչեւ որ ԱՄՆ մշտական քաղաքացիական ներկայացուցիչ նշանակվի։
Հաղորդագրությունում նշվել է, որ վերահսկման մեխանիզմը գլխավորելու է ԱՄՆ-ը եւ ներառելու է լիբանանցի եւ իսրայելցի զինվորականների, ՄԱԿ խաղաղարների եւ Ֆրանսիային։




























