Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը, երկրում տեղի ունեցող վերջին իրադարձությունների ֆոնին, սկսել է կապեր փնտրել Թուրքիայի հետ։ Այսպիսի հայտարարություն է արել Türkiye թերթը։

Պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է, որ Սիրիայի ղեկավարը երկու միջնորդների միջոցով բանակցությունների առաջարկ է ուղարկել թուրքական իշխանություններին։ «Մինչ այժմ Ասադը չի պատասխանել Թուրքիայի կողմից իրեն մեկնած ձեռքին»,- գրում է թերթը՝ հիշեցնելով Սիրիայի հետ հարաբերությունները կարգավորելու թուրքական իշխանությունների նախաձեռնությունների մասին։

Սիրիա հեռուստաընկերությունն ավելի վաղ հայտնել էր, որ Ասադը իբր հրահանգել է պատվիրակություն ուղարկել Անթալիա՝ թուրքական իշխանությունների հետ բանակցությունների համար։ Sözcü թերթը հերքել է այս տեղեկությունը՝ վկայակոչելով թուրքական հետախուզական ծառայությունների աղբյուրները։