Հոլիվուդյան կինոաստղ Թոմ Քրուզը Գերմանիայի ռազմական հիվանդանոցում այցելել է վրացի զինվորներին, հայտնում է վրացական itv.ge համացանցային հեռուստատեսությունը:

Հայտնի դերասանն անգամ լուսանկարվել է 33-րդ գումարտակի զինվորների հետ:

Ըստ Վրաստանի պաշտպանության նախարարության, նշված հիվանդանոցում այժմ բուժվում է 5 վրացի զինծառայող: Վրացի զինվորները ISAF խաղաղապահ առաքելության շրջանակներում, ծառայում են Հելմանդ գավառի ամերիկյան ստորաբաժանման կազմում: