Սպառազինություններ արտադրող 100 խոշոր ընկերությունների եկամուտները 2023թ. հասել են 632 մլրդ դոլարի, ինչն իրական հաշվարկով նշանակում է 4,2 տոկոսանոց աճ 2022թ. համեմատ։ Այս մասին տեղեկացրել է Խաղաղության խնդիրների հետազոտության Ստոկհոլմի միջազգային ինստիտուտը (SIPRI) սպառազիոնթյունների համաշխարհային առեւտրի մասին հերթական զեկույցում։
Փորձագետները նշել են, որ զենքի վաճառքի եկամուների աճը նկատելի է բոլոր տարածաշրջաններում, հատկապես Ռուսաստանում եւ Մերձավոր Արեւելքում։ Փոքր արտադրողները հասել են հաջողությունների նոր պահանջարկի հետ կապված՝ պայմանավորված Գազայի եւ Ուկրաինայի հակամարտություններով, լարվածությամբ Արեւելյան Ասիայում եւ բանակների վերասպառազինման համատարած ծրագրերով։
2023թ. թոփ-100 ընկերություններն իրենց արտադրություններն ավելացրել են ի պատասխան աճող պահանջարկի, եւ եկամուտների ծավալը նորից ավելացել է 2022թ. նվազումից հետո, նշվել է զեկույցում։ Ընկերությունների մոտ երեք քառորդը ավելացրել է իր տարեկան եկամուտները։ Հատկանշական է, որ մեծամասնությունն այստեղ այն ըկերություններն են, որոնք գտնվում են թոփ-100-ի ստորին մասում։
«2023թ. նկատվել է եկամուտների զգալի աճ սպառազինությունների վաճառքից, եւ դա, ամենայն հավանականությամբ, կշարունակվի 2024թ.,- նշել է SIPRI-ի «Ռազմական ծախսերը եւ սպառազինությունների արտադրության ծրագրերը» ծրագրի գիտաշխատող Լորենցո Սկարացատոն։- Արտադրողների եկամուտները թոփ-100-ից դեռեւս արտացոլում են պահանջարկի մակարդակը, եւ շատ ընկերություններ ակտիվորեն զբաղվում են անձնակազմի հավաքմամբ, ինչը նշանակում է, որ նրանք լավատես են ապագա վաճառքի հարցում»։




























