Արտգործնախարար Ֆուադ Հուսեյնը Բաղդադում ընդունել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին։

Ըստ Իրաքի ԱԳՆ-ի՝հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները, հատկապես Սիրիայում տիրող իրավիճակը։ Կողմերը խոր մտահոգություն են հայտնել այնտեղ տեղի ունեցողի լրջության կապակցությամբ՝ ընդգծելով, որ Սիրիայում ահաբեկչության ընդլայնումն ուղղակի սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի անվտանգությանը։

Իրաքի նախարարը հաստատել է, որ Իրաքն աջակցում է տարածաշրջանում հավասարակշռության և կայունության հաստատմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին, հայտնելով իր երկրի պատրաստակամությունը՝ տրամադրելու անհրաժեշտ օգնությունը խաղաղությանն ու լարվածության թուլացմանը նպաստելու համար:

Նա հավելել է, որ այն, ինչ կատարվում է Սիրիայում, ուղղակիորեն ազդում է ինչպես Իրաքի, այնպես էլ Իրանի անվտանգության վրա, ինչը պահանջում է դիրքորոշումների համակարգում՝ տարածաշրջանի ժողովուրդների անվտանգությունն ու կայունությունն ապահովելու նպատակով։

Բացի դրանից, նա նշել է, որ տարածաշրջանային անվտանգությունը հնարավոր չէ հասնել միայն ռազմական ճանապարհով՝ ընդգծելով այն կարևոր դերը, որ դիվանագիտությունը պետք է խաղա ճգնաժամերի հաղթահարման և տարածաշրջանային կայունության հաստատման գործում։