Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը, արձանագրությունների ստորագրումն այդ երկու երկրների ղեկավարության խիզախ քայլն է: Այդ մասին նոյեմբերի 13-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Գերմանիաի դեսպան Հանս Յոհեն Շմիդտը:

Հարցին, տեսնո՞ւմ է արդյոք այդ գործընթացի եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի միջեւ կապ, դեսպանը նշեց, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կարգավորումը դրական կազդի եւ Ղարաբաղի հարցի վրա: Դիվանագետը կարծում է, որ որքան շուտ վավերացվեն արձանագրությունները երկու երկրների խորհրդարանների կողմից, այնքան լավ, իսկ Թուրքիան վավերացմամբ կարող է ապացուցել Հարավային Կովկասում կայունություն հաստատելու իր կամքն ու շահագրգռությունը: Հանս Յոհեն Շմիդտը նաեւ նշեց, որ Հարավային Կովկասը կարեւոր է դեր է խաղում Եվրամիության արեւելյան քաղաքականության մեջ: Դեսպանի կարծիքով, այդ կապակցությամբ շատ կարեւոր է, որ բոլոր երեք երկրները համագործակցեն իրար հետ: