Հայտնի դերասան Չարլի Շինի նախկին կինը` Բրյուկ Մյուլլերը որոշել է բուժվել թրանյութերի նկատմամբ ունեցած կախվածությունից:
Ամսվա սկզբին Մյուլլերը տհաճ իրավիճակի մեջ էր հայտնվել. նրան ձերբակալել էին վաճառքի նպատակով թմրանյութերի պահպանման կասկածանքով, ինչպես նաեւ անձի վրա հարձակվելու համար: Այդ իրադարձությունը Մյուլլերի նկատմամբ հետաքրքրություն էր առաջացրել, եւ նրա ներկայացուցիչ Սթիվ Հոնիգը հաղորդել է, որ Բրուկը գտնվում է նարկոկլինիկայում, ընդ որում, հենց այդ կլինիկան է նախկին կնոջը խորհուրդ տվել դերասանը:
Ներկայումս 34-ամյա Մյուլլերն աշխատում է որպես անշարժ գույքի գործակալ:




























