Իր պահվածքով հանրությանը ոչ մեկ անգամ ցնցած սկանդալային երգչուհի  Լեդի Գագան հիմա մտադիր է հոգեւորական աստիճան ընդունել` լեսբիական զույգին ամուսնական օրինական կապով միավորելու համար: Իսկ հոգեւորականի փարաջան նրա համար պատրաստելու է ոչ այլ ոք, քան Ժան Պոլ Գոթիեն:

Խնդիրն այն է, որ առաջիկայում կկայանա երգչուհու լավագույն ընկերուհու`  յոգայի հրահանգիչ Տրիշի Դոնեգանի հարսանիքը, որը պատարստվում է ամուսնանալ իր սիրած... կնոջ հետ: Ավելին,  նույնասեռական զույգը պատրաստվում է  ոչ միայն գրանցել ամուսնությունը, այլեւ պսակադրվել եկեղեցում:

Պսակադրության արարողությունը կկայանա Նյու Յորքում  եւ այն կանցկացնի անձամբ Լեդի Գագան, ով արդեն պատրաստվում է ձեռնադրություն ստանալ, ինչը նրան թույլ կտա նման արարողություն իրականացնել:

«Սկանդալային դիզայներ, սկանդալային երգչուհի, սկանդալային արարողություն` սկանդալային փառքի հաջողության երեք բաղկացուցիչները: Օ ժամանակներ, օ բարքեր...»,-գրում է Tata.ru-ն: