Լիբանանի բանակի հրամանատար, գեներալ Ջոզեֆ Աունը երեքշաբթի Յարզեի իր գրասենյակում ընդունել է Լիբանանում Թուրքիայի դեսպան Մուրադ Լյութեմին՝ թուրք զինվորական կցորդ փոխգնդապետ Էրդինչ Դուրմազի ուղեկցությամբ, հաղորդում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Զրույցի ընթացքում քննարկվել է Լիբանանում և տարածաշրջանում ընդհանուր իրադրությունը։

Բանակի ղեկավարն ընդունել է նաև իտալական բանակի հրամանատար, գեներալ Լուչանո Պորտոլանոյին։

Քննարկվել են երկու երկրների բանակների միջև համագործակցային հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև լիբանանյան բանակի և Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի՝ ՅՈՒՆԻՖԻԼ-ի միջև համակարգման հարցեր։