ԱՄՆ-ում անօթեւանների թվաքանակն այս տարի ավելացել է 18 տոկոսով, քանի որ ճգնաժամը մատչելի բնակարանի ոլորտում, գնաճը, աշխատավարձերի լճացումը եւ բնական աղետները հարվածել են ողջ երկրի համայնքներին, հաղորդում է NBC News-ը՝ հղում կատարելով դաշնային իշխանություններին:
Անօթեւանների թվի ամենամեծ աճը նկատվել է երեխաներ ունեցող ընտանիքներում՝ 39 տոկոսվ։ Մոտ 150 000 երեխա 2024թ. մեկ գիշերում անօթեւան է դարձել, ինչը 33 տոկոսով ավելի է անցյալ տարվա համեմատ:
Հակառակը, վետերանները միակ խումբն էին, որտեղ գրանցվել է անօթեւանության նվազում՝ 2023-2024թթ.՝ 8 տոկոս անկում, նշվել է զեկույցում:
Լոս Անջելեսում, որտեղ մշտապես անօթեւաններն ամենաբարձր թիվն են կազմում, անցումային եւ մշտական բնակարանային ծրագրերում ներդրումներ կատարելուց հետո այդ թիվը նվազել է 5 տոկոսով: Դալասում, որը սկսել է 2021թ. չպաշտպանված ընտանիքներին բնակարանների եւ ծառայությունների հետ կապ հաստատելու նախաձեռնությունը, այս տարի ցուցանիշը նվազել է 16 տոկոսով:




























