ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը USA Today-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ դեռևս հավատում է, որ կարող էր հաղթել ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին 2024 թվականի ընտրություններում, սակայն վստահ չէ, որ կկարողանար աշխատել երկրորդ լրիվ ժամկետը:
«Ինքնավստահ է այդպես ասելը, բայց ես կարծում եմ՝ այո», - ասել է Բայդենը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կարող էր հաղթել, եթե հուլիսին դուրս չգար նախընտրական արշավից:
Բայդենը հայտարարել է, որ դեռևս կարծում է, որ կարող էր հաղթել Թրամփին՝ հիմնվելով իր դիտարկած հասարակական կարծիքի հարցումների վրա:
Սակայն նա վստահ չէր, որ կկարողանար ծառայել երկրորդ լրիվ ժամկետ:
«Ես չգիտեմ», - ասել է նա:
USA Today-ին տված հարցազրույցում Բայդենը նշել է, որ իր կարծիքով՝ «տարեց տղա լինելու միակ առավելությունն այն է, որ ես երկար ժամանակ ծանոթ եմ եղել յուրաքանչյուր խոշոր համաշխարհային առաջնորդի հետ»:
«Ես իմ տեսակետն եմ ունեցել նրանցից յուրաքանչյուրի և նրանց շահերի վերաբերյալ, - ասել է նա: - Եվ այդ պատճառով ես կարծում եմ, որ դա օգնել է ինձ կողմնորոշվել Եվրոպայում, Լատինական Ամերիկայում, Մերձավոր և Հեռավոր Արևելքում տեղի ունեցող որոշ հիմնարար փոփոխություններում»:





























