Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոն խնդրել է երկրի կառավարությանը վերադարձնել իր անձնագիրը՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը ,ասմակցելու համար։ Այս մասին Բոլսոնարոն հայտնել է X սոցիալական ցանցում։

Նրա խոսքով՝ ինքը երդմնակալությանը հրավիրվելու պատվի է արժանացել։

«Իմ փաստաբանը՝ դոկտոր Պաուլո Բուենոն, արդեն խնդրանք է ուղարկել նախարար Ալեքսանդր դե Մորաեսին՝ իմ անձնագիրը վերադարձնելու հարցով, որպեսզի կարողանամ ներկա գտնվել այս պատվավոր և կարևոր պատմական միջոցառմանը», - գրել է Բրազիլիայի նախկին նախագահը։