ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ երկրի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիան Միացյալ Նահանգների մաս դարձնելու գաղափարը «այնքան էլ լավը չէ»՝ հաղորդում է Reuters-ը:

«Գրենլանդիայի վերաբերյալ հնչեցված գաղափարը, ակնհայտորեն, այնքան էլ լավը չէ», - Փարիզում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Բլինքենը՝ ավելացնելով, որ դա «ակնհայտորեն տեղի չի ունենա»:

Ավելի վաղ Թրամփը հրաժարվել է բացառել ուժի կիրառման հնարավորությունը արկտիկական կղզու նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար, որը, ըստ նրա, անհրաժեշտ է Միացյալ Նահանգներին ազգային անվտանգության նկատառումներից ելնելով:

Դանիան, որը ձևականորեն վերահսկում է Գրենլանդիան, հայտարարել է, որ այն չի դառնա ԱՄՆ նահանգ: