Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ նախորդ ամիս նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման համար Մոսկվա կատարած այցի ժամանակ կարողացել է ապահովել Սլովակիայի գազի մատակարարումը։ Դա եղել է անմիջապես այն բանից առաջ, երբ Ուկրաինան դադարեցրել է Ռուսաստանից գազի տարանցումը, փոխանցում է Reuters-ը։

«Ես պետք է նվազագույն քանակի գազ ապահովեի Սլովակիայի ներքին սպառման համար։ Մենք դա ապահովեցինք նույնիսկ առանց բարձրացնելու գազի գինը»,- ասել է Ֆիցոն Facebook-յան տեսանյութում։