Դեկտեմբերի 18-ինծովում` Սախալին կղզուց մոտ 200 կմ հեռավորության վրա, քարշակում կատարելիս խորտակվել է «Կոլսկայա» հորատող սարքավորումը (պատրաստվել է 1985թ. Ֆինլանդիայում): Քարշակումը կատարվում էր Կամչատկա թերակղզի-Սախալին կղզի երթուղով:
Ինչպես տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները, սարքավորման վրա 67 մարդ է գտնվել: Ներկա պահին 14 մարդու փրկել են, 4-ին գտել են մահացած վիճակում: 49 մարդու ճակատագիրն անհայտ է: Անհետ կորածների թվում Մեծ Բրիտանիայի մեկ քաղաքացի կա:
«Կոմերսանտ» թերթի տվյալներով` Օխոտի ծովում խորտակված «Կոլսկայա» հորատող սարքավորման ուղեւորների մեծ մասը դրա հետ կապ չեն ունեցել: Հրատարակչությունը տեղեկացնում է, որ, համաձայն օրենքի, այդ մարդիկ իրավունք չունեին այնտեղ գտնվել: Անվտանգության նկատառումներով` քարշակային նավի տախտակամածին կարող է գտնվել միայն որակավորում ունեցող անձնակազմը կամ դրա անհրաժեշտ մասը: Տախտակամածին ուղեւորներ ունեցող նավի քարշակումն արգելվում է:
Իր հերթին «Մոսկովսկիե նովոստի»-ն գրում է, որ հենահարթակը ողբերգությունից առաջ զբաղվում էր «Գազպրոմ»-ի համար անցք հորատելով, ինչը Կամչատկայի դատախազությունը եւ Ռուսաստանի բնության վերահսկողության ծառայությունը անօրինական են համարում:




























