Օխոտի ծովում վթարի ենթարկված «Կոլսկայա» հորատողի եւ խորտակման վայրում աշխատող փրկարարները հայտնում են, որ ծովում 9 դիակ է երեւում: Մինչ այդ հավնել էր եւս 4 մարդու դիակ:
Հիշեցնենք, որ «Կոլսկայա» հորատողը շուռ է եկել, ապա խորտակվել Օխոտի ծովում` դեկտեմբերի 18-ին: Աղետի ժամանակ նավի վրա եղել է 67 մարդ, հաջողվել է փրկել 14-ին:
Աղետի փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, հաղորդում է Vesti.ru-ն:




























