ԱՄՆ-ի հետ ստորագրված Ռազմավարական գործընկերության խարտիան Հայաստանին ոչ մի անվտանգություն չի երաշխավորում։ Այս մասին հունվարի 23-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցներում հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով, այս Խարտիան բավականին երկար ճանապարհ է անցել։ Այնտեղ նշված որոշ կետեր առաջին անգամ առաջարկվել են 2000-ականների սկզբին: Օրինակ՝ զինվորականների վերապատրաստում, ահաբեկչության դեմ պայքար եւ այլն։ «ԱՄՆ-ը նման փաստաթուղթ է ստորագրել Աֆղանստանի հետ։ Հիմա պատկերացնում եք, թե ինչպիսի «փրկություն» են բերում նման փաստաթղթերը։ Տեսեք, թե ինչ եղավ Աֆղանստանի հետ այսքանից հետո»,- նկատեց Մամիջանյանը։
ԱՄՆ-ի հետ ստորագրված ռազմավարական գործընկերության խարտիան չի երաշխավորում ՀՀ անվտանգությունը. ընդդիմադիր

Հասանելի է
русский


























