Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն  դեկտեմբերի 18-ին մեկնել է Ադրբեջան:

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ`  դեկտեմբերի 19-ին Բերնար Ֆասիեն  կմասնակցի ԵԱՀԿ ՄԽ լիազորությունները Ֆրանսիայի նոր համանախագահ Ժակ Ֆորին փոխանցելուն նվիրված մամլո ասուլիսին: Ֆորը պարտականությունները կստանձնի 2012թ. հունվարից: