Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զոււրաբիշվիլին անսովոր է անվանել Եվրամիության որոշումը դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար անվիզա ռեժիմը դադարեցնելու մասին։ X սոցցանցում Սալոմե Զուրաբիշվիլին գրել է.
«ԵՄ որոշումը դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար անվիզա ռեժիմը դադարեցնելու մասին՝ ի պատասխան օտարերկրյա գործակալների օրենքի, մի փոքր անսովոր է թվում։
Վրաստանն այդ ժամանակվանից ավելի վատ բաներ էլ է տեսել. գողացված ընտրություններ, եվրոպական ուղու դադարեցում, զանգվածային բողոքներ, դաժան բռնաճնշումներ։ Մոռացեք հին օրենքները, նոր ընտրություններ նշանակեք»,- գրել է Զուրաբիշվիլին։
Հիշեցնենք, որ Եվրամիության Խորհուրդը հունվարի 27-ին ընդունել է որոշում Վրաստանի դիվանագիտական եւ ծառայողական անձնագրեր ունեցողների համար անվիզա ռեժիմի չեղարկման մասին։



























