Եվրամիության 12 երկրների նախարարները Եվրահանձնաժողովին կոչ են արել օգտագործել իր լիազորությունները օտարերկրյա միջամտությունից գալիք եվրոպական ընտրությունների պաշտպանության համար։ Այս մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով նամակին։
Նամակը կազմվել է Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Բելգիայի, Կիպրոսի, Խորվաթիայի, Չեխիայի, Դանիայի, Հունաստանի, Ռումինիայի, Սլովենիայի եւ Իսպանիայի նախարարների մասնակցությամբ։ Դրանում, ըստ գործակալության, նրանք ԵՀ-ին կոչ են արել ստեղծել հատուկ մարմին՝ «օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաներին եւ միջամտություններին հակազդելու համար»։
«Օտարերկրյա միջամտության սպառնալիքների եւ խանգարող միջամտությունների թեժացումը հանրային բանավեճում հիմնական ընտրական իրադարձությունների ժամանակ ուղիղ մարտահրավեր է մեր կայունությանն ու ինքնիշխանությանը»,- Reuters-ը մեջբերել է նախարարների նամակը ԵՀ-ին:
Նախարարները կոչ են արել Եվրահանձնաժողովին օգտագործել իր լիազորությունները՝ համաձայն ԵՄ թվային ծառայությունների ակտի: Եվրոպացի դիվանագետներն ասում են, որ նամակում ասվում է, որ հրատապ գործողություններ պետք է ձեռնարկվեն վերջին ընտրությունների միջադեպերի պատճառով, որոնք հիմնականում իբր կազմակերպված են Ռուսաստանի եւ Չինաստանի կողմից:





























