Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման պատվիրակությունը՝ քաղբյուրոյի փոխղեկավար Մուսա Աբու Մարզուկի գլխավորությամբ, երկուշաբթի կայցելի Մոսկվա, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով պատվիրակության աղբյուրին։

«Երկուշաբթի օրը», - ասել է գործակալության աղբյուրը։

Ըստ նրա, բանակցություններ են նախատեսվում ՌԴ ԱԳՆ-ում։

Հունվարի վերջին ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ  փոխնախարար Միխայիլ Բոգդանովը Մարզուկի հետ հեռախոսով քննարկել է Գազայի հատվածում պահվող ՌԴ քաղաքացի Ալեքսանդր Տրուֆանովի և դոնբասցի Մաքսիմ Խարկինի ճակատագիրը՝ հայտնելով Մոսկվայի շահագրգռությունը նրանց առաջնահերթ արձակման գործում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։