Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շայնբաումը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում  քննարկել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իրենց երկրների վրա սահմանած նոր մաքսատուրքերը, հայտնում է BBC News-ը։

Ըստ Թրյուդոյի գրասենյակի, երկու կողմերը քննարկել են սահմանների անվտանգության ամրապնդմանը և արգելված թմրանյութերի արտադրության դեմ պայքարին ուղղված ջանքերը: Թրամփը որպես մաքսատուրքերի հիմնական պատճառ նշել է ֆենտանիլի՝ մահացու թմրանյութի անօրինական շրջանառությունը, որից միլիոնավոր մարդիկ են մահացել Հյուսիսային Ամերիկայում։

Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև Կանադայի և Մեքսիկայի միջև խորը, այդ թվում՝ առևտրային կապերը։

Նրանք պայմանավորվել են ամրապնդել Կանադայի և Մեքսիկայի միջև երկկողմ հարաբերությունները և պահպանել սերտ շփումները։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը 25% մաքսատուրքեր էր սահմանել Մեքսիկայից և Կանադայից ներկրվող ապրանքների վրա և լրացուցիչ 10% մաքսատուրք՝ Չինաստանից ապրանքների համար։