ԱՄՆ դեսպանատունը շարունակում է հովանավորել Վրաստանում բողոքի ցույցերը, ճեպազրույցում ասել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։
«Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը շարունակում է հովանավորել այն, ինչ կոչվում է, օրինակ, երեկվա ակցիայի կազմակերպում»,- ասաց նա։
Քաղաքական գործիչը հուսադրող է համարել Միացյալ Նահանգների իշխանությունների հայտարարությունները ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) լուծարելու՝ իրենց մտադրության մասին և հույս է հայտնել, որ Թբիլիսիում դեսպանությունը շուտով կփոխի իր վարքագծի մարտավարությունը և կհամապատասխանի Վաշինգտոնի պաշտոնական քաղաքականությանը։
Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները, նրանց համախոհները և քաղաքացիական ակտիվիստները փետրվարի 2-ին բողոքի ցույց են կազմակերպել «Թբիլիսի մոլ» առևտրի կենտրոնում, որտեղ նրանք փորձել են փակել մայրուղին՝ մայրաքաղաքից հյուսիսային ելքի մոտ։ Ուժայինները թույլ չեն տվել փակել ճանապարհը։ Դա առաջացրել է ցուցարարների վրդովմունքը, որոնք բախվել են ոստիկանության հետ։ Ցուցարարների մեջ կան տուժածներ։ Ավելի ուշ, ցուցարարները շարժվել են դեպի խորհրդարանի շենք, որը գտնվում է Թբիլիսիի կենտրոնում։
Վրաստանում հայտարարել են, որ ԱՄՆ դեսպանատունը շարունակում է հովանավորել բողոքի ցույցերը

Հասանելի է
русский


























