ԱՄՆ կառավարությունը մտադիր է առաջիկա չորս շաբաթվա ընթացքում հրապարակել իր դիրքորոշումը Արեւմտյան ափի պատկանելության վերաբերյալ։ Այս մասին երեքշաբթի Սպիտակ տանը բանակցություններից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք դա քննարկում ենք ձեր [Իսրայելի] շատ ներկայացուցիչների հետ։ Դուք շատ լավ եք ներկայացված, եւ մարդկանց դուր է գալիս այդ գաղափարը, բայց մենք դեռ դիրքորոշում չենք որդեգրել դրա վերաբերյալ: Բայց մենք այս թեմայով հայտարարություն կանենք առաջիկա չորս շաբաթվա ընթացքում»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Վաշինգտոնը կճանաչի Իսրայելի ինքնիշխանությունն այդ տարածքների նկատմամբ։