Ֆրանսիայի ազգային ժողովում քննարկվելիք Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի դեմ լոբբինգի համար Փարիզ մեկնած թուրքական գործարար աշխարհի ներկայացուցիչներին հրաժարվել են համաժողովի համար դահլիճ տրամադրել։

Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արդյունաբերողների եւ գործարարների միությունը (TÜSİAD) եւ Թուրքիայի պալատների եւ բորսաների միությունը (TOBB) օրեր առաջ 200 հոգանոց համաժողով անցկացնելու համար պատվիրել էին Փարիզի Le Grand հյուրանոցի դահլիճը։ Սակայն հյուրանոցի ադմինիստրացիան վերջին պահին չեղյալ է հայտարարել թե հյուրանոցի համարների, թե դահլիճի ամրագրումը՝ նշելով, որ դրանք զբաղված են։

Նշենք, որ դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում քնննարկվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:

Թուրքիայի իշխանություններն այս կապակցությամբ հանդես են եկել սպառնալից հայտարարություններով եւ խորհրդարանական պատվիրակություն են ուղարկել Ֆրանսիա` կանխելու բանաձեւի ընդունումը: