Ալլա Պուգաչովան եւ Մաքսիմ Գալկինը գալիք Նոր տարին առաջին անգամ ամրոցում կդիմավորեն: Այս մասին «Աստղերի գաղտնիքները» ամսագրին հայտնել է ինքը` պրիմադոննան, իսկ ամրոց ասելով իր տունն է նկատի ունեցել:
Հրատարակչությունը տեղեկացնում է, որ արդեն քանի տարի Ալլա Պուգաչովան եւ Մաքսիմ Գալկինը Նոր տարին տանը չէին դիմավորում, գնւմ էին Ալեքսանդր Բույնովի տուն:
Պուգաչովայի խոսքով` Բույնովը հարմարավետ տարածք ունի, որտեղ սեղաններ են դրվում: Եվ ամեն տարի Բույնովն ինչ-որ յուրահատուկ բան է հնարում. կա'մ գնչուներ է հրավիրում, կա'մ եղնիկների սահնակով չուկչաներ, մի անգամ էլ լազերային-լուսային մի ամբողջ ներկայացում է ցուցադրել:
Այս տարի առաջին անգամ խախտելով ավանդույթը`Պուգաչովան մտադիր է հրավիրել միայն ամենամտերիմներին, այդ թվում` Լյուդմիլա Գուրչենկոյի ամուսին Սերգեյ Սենինին, որպեսզի վերջինս իրեն մենակ չզգա:
Իսկ հետո` արձակուրդների ընթացքում, Պուգաչովան Մաքսին կուղարկի որեւէ տեղ դահուկներով սահելու: Նրա խոսքով` Մաքսիմը հանգստի կարիք ունի, նա շատ է աշխատում: Ալլա Բորիսովնան նրա հետ չի մեկնի, քանի որ սրտի հետ կապված խնդիրների դեպքում նման բարձրադիր վայրերը հակացուցված են: Բայց նա մտադիր է ինքն էլ որեւէ տեղ գնալ:




























