Մոսկվայում մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը: Նիստին մասնակցում է նաեւ աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Ողջույնի արարողությունից հետո նիստի աշխատանքը սկսվել է նեղ կազմով, ապա շարունակվել է ընդլայնված կազմով` արտգործնախարարների, պաշտպանության նախարարների, անվտանգության խորհրդի քարտուղարների մասնակցությամբ: Նախատեսվում է համատեղ փաստաթղթերի ստորագրում եւ մամուլի ասուլիս: Օրակարգում ավելի քան 30 հարց է, որոնց լուծումը միտված է նպաստել կազմակերպության հետագա կատարելագործմանը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը Մոսկվայից:
Ուշադրության կենտրոնում են լինելու կազմակերպության պոտենցիալի ավելացման եւ համախմբման հարցերը, այդ թվում օգոստոսի 12-13-ին Աստանայում պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների համատեքստում:
Նիստում ՀԱՊԿ նախագահությունը Բելառուսից կանցնի Ղազախստանին:




























