Ամերիկյան դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` դեկտեմբերի 20-ին կազմել է 382.50 դրամ: Վերջին օրերին դրամի փոխարժեքը համեմատաբարա կայուն է, թեեւ առեւտրի ծավալները կտրուկ աճել են:
Այսօր բորսայում վաճառվել է 3.1 մլն դոլար: Նշենք, որ ՀՀ Կենտրոնական բանկը վերջին շաբաթների ընթացքում գործնականում չի միջամտում փոխարժեքին` ձեռնպահ մնալով բորսայում արտարժույթի առուվաճառքի գործարքներ իրականացնելուց:
Կանխիկ արտարժույթի շուկայում նույնպես համեմատաբար կայուն իրավիճակ է: Փոխանակման կետերն առավելապես դոլարը գնում են 381 դրամով, վաճառում 383 կամ 384 դրամով:




























