Բուհերում դասախոսները զբաղված են խաշ ուտելով, իսկ մասնագետներ չեն պատրաստվում: Նման հայտարարություն արեց «Ինտերստանոկ» մեքենաշինական ընկերության նախագահ Վիլիկ Դոլուխանյանը` ելույթ ունենալով Հայրենական ապրանքնարտադրողների միության ընդլայնված նիստում, որին մասնակցում էր նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Գործարարի տեղեկացմամբ` հայկական գործարանները ինժեներների կարիք ունեն, իսկ բուհերում դեռ դիպլոմային են գրում 1948 թ. ֆրեզերային հաստոցների նախագծի հիման վրա:
Նշենք, որ սույ ընկերությունն է մատակարարում Հայաստանում կառուցվող փոքր հէկ-երի տուրբինների մեծ մասը: Վարչապետ Տ. Սարգսյանը հետաքրքրվեց, թե որքանո՞վ այդ տուրբինները մրցունակ են չինական ու կամ չեխական տուրբինների համեմատ: Վ. Դոլուխանյանը պատասխանեց, որ բացի արտաքին տեսքից (օգտագործվում է ժանգոտ մետաղ), մյուս բոլոր չափանիշներով (գին, օգտակար գործողության գործակից) հայկական տուրբինները գերազանցում են արտասահմանյան նմանօրինակ արտադրանքին:
Գործարարը դժգոհեց նաեւ հարկային մարմինների աշխատանքից. «հարկայինից մեկ էլ տեսար գալիս են չափագրելու, անտեղի մի հատ թուղթ վերցնում` գալիս ստուգում են»,- ասաց Վ. Դոլուխանյանը:




























