Վրաստանի եւ Ադրբեջանի համագործակցությունըոչ միայն նախագահների մակարդակով է, այլեւ ժողովուրդների: Թբիլիսիում այսօր` դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած վրաց-ադրբեջանական հանձնաժողովի նիստից առաջ նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին:

Ինչպես տեղեկացնում է «Գռուզիա online»-ը,  միջկառավարական հանձնաժողովի նիստից առաջ կայացել է Գիլաուրիի հանդիպումը ադրբեջանցի գործընկեր Արթուր Ռասի-զադեի հետ:

Գիլաուրին նշել է. «Մեր ժողովուրդները բարեկամություն են անում, եւ դա ամենակարեւորն է: Այդ մասին են վկայում նաեւ վերջին տարիներին 60%-ի աճ գրանցած առեւտրային հարաբերությունները, ինչպես նաեւ Վրաստանում ադրբեջանցի զբոսաշրջիկների կտրուկ աճը»:

Գիլաուրին նաեւ  ասել է, որ կարեւոր են նաեւ այն մասշտաբային տարածաշրջանային նախագծերը, որոնք ամեն տարի իրականացնում են Ադրբեջանն ու Վրաստանը:

Միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո արձանագրություն կստորագրվի, իսկ ավելի ուշ Ադրբեջանի վարչապետին կընդունի Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: