2012 թվականի ապրիլի 9-ի, հուլիսի 16-ի, օգոստոսի 13-ի եւ սեպտեմբերի 17-ի աշխատանքային երկուշաբթի օրերը համապատասխանաբար կտեղափոխվեն 2012 թվականի ապրիլի 14-ը, հուլիսի 21-ը, օգոստոսի 18-ը  եւ սեպտեմբերի 29-ը` շաբաթ օրերը: Այդ որոշման նախագիծը ներառված է ՀՀ կառավարության դեկտեմբերի 22-ի նիստի օրակարգում:

Բոլոր այդ օրերը համընկել են հայ Առաքելական եկեղեցու ազգային տաղավար տոների հետ, որոնց հաջորդում են հիշատակի օրեր (մեռելոց), ու որպես կանոն` ազգաբնակչությունը այցելում է հանգուցյալների շիրիմներին: