«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության դեմ արշավ է սկսվել: Մրցակից շարժումները հայտարարում են, որ նրանք ֆինանսավորվում եւ կառավարվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից եւ մի քանի օր առաջ անգամ Էջմիածին քաղաքում ակցիա են կազմակերպել, սակայն այն չի կայացել, քանի որ մասնակիցները սակավաթիվ են եղել: Ակցիայի կազմակերպիչը «Ապագան մերն է» նախաձեռնությունն է, որն էլ, սակայն, ըստ հավաստի տեղեկությունների, ինքնաբուխ եւ անկառավարելի չէ: Թերթի աղբյուրը նշում է, որ նրանց հետեւում էլ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն է կանգնած, որը, ինչպես հայտնի է, լուրջ հակասություններ ունի պաշտպանության նախարարի հետ: