Ռուս միլիարդատիրոջ դուստրը` ամերիկյան համալսարանի ուսանողուհին, գնել է Մանհեթենի ամենաթանկարժեք բնակարանը` «Նյու Յորք կատարած այցերի ընթացքում բնակվելու համար»:
Եկատերինա Ռիբոլովլեւան, իսկ New York Observer-ի տեղեկությամբ` նրա հայր Դմիտրի Ռիբոլովլեւը «այցերի ընթացքում բնակվելու» համար նախատեսված բնակարանը գնել է 88 միլիոն դոլարով: Ամերիկյան մամուլի տվյալներով` դա Մանհեթանի անշարժ գույքի շուկայում երբեւէ կատարված ամենաթանկ գործարքն է եղել:
Գործարարի դստեր ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Եկատերինան ծնվել է Ռուսաստանում , վերջին 15 տարիներին ապրել է Շվեյցարիայում եւ Մոնակոյում, ներկա պահին Մոնակոյի բնակիչ է համարվում:
New York Observer-ը հրապարակել է բնակարանի հատակագիծը եւ մի քանի լուսանկարներ: Բնակարանը 2006-2008թթ. Ճարտարապետ Ռոբերտ Սթեռնի նախագծով կառուցված շենքի մի ամբողջ հարկ է զբաղեցնում:
Բնակարանի ապագա սեփականատերերը ճարտարապետին խնդրել են շենքը նախագծելիս հաշվի առնել իրենց ցանկությունները(4 մետր բարձրությամբ առաստաղներ, առավելագույնս լայն լուսամուտային բացվածքներ):
Բնակարանի ներքին հարդարման համար օգտագործվել են կարմիր փայտ, բրազիլական վարդագույն փայտ, վենետիկյան գաջ, ֆրանսիական 19-րդ դարի աղյուսներ, օնիքս, մարմար, գրում է Lenta.ru-ն:




























