Ռուսաստանում լույս է տեսել «Բանբեր Պետերբուրգի հայերի» հայկական նոր տպագիր հրատարակչության առաջին համարը, որը www.spbarm.ru կայքի հետ միացյալ ռեսուրս է կազմում:
Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, ռեսուրսի հիմնական նպատակը պետերբուրգցի հայերի մշակութային եւ հասարակական կյանքի նորությունների մասին ընթերցողներին տեղեկացնելը, Սանկտ Պետերբուրգի տարբեր ազգերի եւ կրոնական պատկանելության ներկայացուցիչների միջեւ փոխադարձ հարգանքի եւ բարյացակամություն մակարդակի բարձրացումը, ինչպես նաեւ ստեղծագործող անհատներին հանրությանն իրենց արվեստի մասին իրազեկելու հնարավորության ընձեռումն է:
Հրատարակչությունը նշում է, որ նախքան 2011թ., Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի հայերը պարբերաբար հրապարակվող խմբագրություն չեն ունեցել:



























